Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Թուրքիայում ուժգին պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով կար 20 զոհ, սակայն զոհերի թիվն աճել է, հասնելով 27-ի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ըստ Թուրքիայի ՆԳՆ-ի հրապարակած տվյալների և հայտարարության, մոտ 100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Կա վտանգ, որ զոհերի թիվը կարող է աճել:
Պաթյունը որոտացել էր Սիրիայի հետ սահմանակից Սուրուչե քաղաքում: