«Универ» սերիալի դերասան Անդրեյ Գայդուլյանը հոսպիտալացվել է
Դերասան Անդրեյ Գայդուլյանին շտապ հոսպիտալացրել են՝ առողջական խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդում է LifeNews-ն,՝ հնարավոր է, որ դերասանը վիրահատվի: Նա ունեցել է խնդիրներ շնչառության հետ:
Բժիշկները դեռևս դժվարանում են մեկնաբանություններ տալ դերասանի առողջական վիճակի մասին: Մեկնաբանություններից հրաժարվում է նաև դերասանի ներկայացուցիչը:
Ներկա պահին նա հետազոտվում է:
Ինչպես հայտնի է նա նկարահանվել է մի շարք հայտնի սերիալներում. «Универ», «Универ. Новая общага» և «Сашатаня»: