Դեմի Մուրի տան լողավազանում տղամարդու դի է հայտնաբերվել
Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրի տան լողավազանում տղամարդ է խեղդվել: Այս մասին կիրակի օրը հայտնել է New York Daily News-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանության պետ Մայք Լոպեսի հայտարարությանը:
Մահացածի ինքնությունը հաստատվել է, սակայն հրապարակայնորեն չի նշվել: Հայտնի, որ նա 21 տարեկան է եղել: Ենթադրաբար, տղամարդը երեկույթի 6 հյուրերից մեկն էր, որը տեղի էր ունեցել դերասանուհի տանը:
Հանգստյան օրերին Դեմի Մուրն ու նրա երեխաները տանը չեն գտնվել: Ընկերների համար րեկույթը կազմակերպել էր դերասանուհու օգնականներից մեկը: Երեկույթի մասնակիցները լողացել են լողավազանում և չեն նկատել, թե ինչպես է նրանցից մեկը մթության մեջ ընկել ջուրը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ հնարավոր է, որ ջուրն ընկած տղամարդը պարզապես քնել է: