Այս լողազգեստներով չեք արևահարվի (լուսանկարներ)
Ֆրանսիական Spinal Design ընկերությունը կանացի լողազգեստների շարք է ներկայացրել, որոնք թույլ չեն տա, որ այն կրող մարդն արևահարվի: Գաղտնիքը կայանում է նրանում, որ լողազգեստները ներկառուցված հատուկ տվիչների միջոցով տեղեկատվություն են ստանում ուլտրմանուշակագույն ճառագայթման մակարդակի մասին ու համապատասխան տեղեկատվությունը հաղորդում սմարթֆոնի կամ պլանշետի հատուկ հավելվածին, ու վերջինների միջոցով լողազգեստը կրող անձն ազդանշան է ստանում, որ ժամանակն է թարմացնել արևապաշտպան քսուկը կամ ավելի ստվերոտ վայրում հանգստանալ: