Որ մթերքներն են բացասաբար ազդում տղամարդկանց պոտենցիայի վրա
Մասնագետները կազմել են այնպիսի մթերքների ցուցակ, որոնք բացասաբար են ազդում տղամարդկանց պոտենցիայի վրա, այլ կերպ ասած` «սպանում» պոտենցիան.
1. Բնական թեյ և սուրճ: Տղամարդիկ չպետք է չարաշահեն այդ ըմպելիքները, քանի որ նրանք պարունակում են կոֆեին, որոնք վերացնում են տեստոստերոնը և որոշ ժամանակով արգելափակում են նրա զարգացումը:
2. Քաղցրեղեն: Շաքարը կոֆեինի նման վնասակար ազդեցություն ունի տեստոստերոնի սինթեզի համար: Ավելի լավ է օգտագործել բնական քաղցրեղեն, օրինակ՝ մեղր կամ տարբեր մրգեր:
3. Գազավորված ըմպելիքներ: Նրանց մեջ կան վնասակար թթուներ, որոնք խանգարում են սերմնահեղուկի նորմալ ձևավորմանը:
4. Ալկոհոլը լայնացնում է անոթները, տղամարդու օրգանիզմը ամբողջովին թուլանում է:
5. Աղ և թթու վարունգ: Աղի ավելցուկից բարձրանում է տղամարդու ճնշումը, և իջնում է հորմոնների մակարդակը:
6. Սոյայից պատրաստված բոլոր մթերքները: Սոյան պարունակում է բուսական նյութեր, որոնք նման են կանացի հորմոնին, որից էլ տղամարդու պոտենցիան խամրում է: Սոյայից պատրաստված մթերքների հաճախակի օգտագործումից տղամարդիկ հազվագյուտ դեպքերում կարող են նաև դառնալ անպտուղ:
7. Վարսակ: Այն օգնում է օրգանիզմում սերոտոնինի զարգացմանը, որը հանդես է գալիս որպես հանգստացնող: Տղամարդկանց համար վնասակար է ցանկացած հանգստացնող միջոց, քանի որ «հանգստանում» է նաև լիբիդոն: