Այս կինը երբեք չի ծերանում (լուսանկարներ)
Դուք երբեք չեք գուշակի, թե քանի տարեկան է Քենդի Լոն` չինացի դերասանուհին, մոդելը և երեք երեխաների մայրը, հայտնում է Fullpicture-ը: Քենդին դարձել է իսկական սենսացիա իր ֆոտոգրքի հրատարակումից հետո խիստ բնութագրիչ վերնագրով` «Timeless»: Նա անթերի տեսք ունի իր հարթ մաշկով և կատարյալ մարմնով: Նրան անվանում են կին, որը չի ծերանում:
Միայն Հոնկոնգում, որտեղ ապրում է Քենդին, առաջին օրերին վաճառվել է գրքի 3 հազար օրինակ նրա բիկինիով լուսանկարներով և գլամուրային երեկոյան հագուստներով:Այս կինն անգամ 1991թվականին հաղթել է գեղեցկության մրցույթում՝ ստանալով Miss Asia Pageant տիտղոսը: Նա ունի 25 տարեկանի տեսք, իսկ իրականում 50-ն է: Նա 3 տղաների մայր է: Անցյալ տարի նա բաժանվել է և այժմ ինքն է դաստիարակում երեխաներին: