Բժիշկները հուշել են՝ ինչպես ճիշտ խմել ջուր
Շատերը գիտեն,որ օրգանիզմին օրական առնվազն 2 լիտր ջուր է հարկավոր: Մի քանի հետազոտություններից հետո բժիշկները կազմել են ջուր խմելու պարզ կանոններ: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
1) Առաջին մեկ բաժակ ջուրը պետք է խմել արթնանալուց անմիջապես հետո:
2) Սննդ ընդունելուց կես ժամ առաջ պետք է կես բաժակ ջուր խմել:
3) Ջրի լավագույն քանակը օրական 2 լիտրն է:Ջուրը կարող եք փոխարինել թեյով կամ հյութով: Գազավորված և քաղցր ըմպելիքները, այս դեպքում, անօգուտ են: Դրանք միայն խաթարում են օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները: