Կոպտությունը վարակիչ է.գիտնականներ
Կոպտությունը դասվում է վարակիչ հիվանդությունների շարքին և փոխանցվում է մի մարդուց մյուսին: Այս մասին գրում է Medvest.com-ը: Այս փաստը հայտնի է եղել շատերին,սակայն վերջերս այն ապացուցվել է գիտականորեն: Կոպիտ մարդն իր աշխատավայրում ստեղծում է վարակիչ իրավիճակ և փչացնում է հոգեբանական վիճակը գործընկերների շրջանում:
Հետազոտությանը մասնակցել են բարձր կուրսի ուսանողներ:Նրնց առաջարկվել է ինչ-որ քննարկում սկսել: Որոշ կամավորների զրույցի ընթացքում իրենց բավականին կոպիտ են պահել,և այդ տրամադրվածությունը փոխանցվել է մյուսներին:
Հետազոտության վերջում,զննելով կամավորներին,գիտնականները պարզել են,որ ագրեսիան դեռևս իշխում էր բոլորի մոտ:Նրանց աշխատունակությունը նվազել էր: