Գիտնականները պարզել են,թե որ տարածաշրջանի մարդիկ են ավելի հաճախ համբուրվում
Նևադայի համալսարանի գիտնականները զարմանալի եզրակացության են հանգել:Պարզվել է՝ երկրագնդի բնակչության շուրջ կեսը համբույրի միջոցով զուգընկերոջ հանդեպ ջերմ վերաբերմունք չի ցուցաբերում:Ամենաշատը համբուրվել սիրում են Մերձավոր Արևելքի կանայք:Այնտեղ սիրելի մարդուն համբուրելուն ոչ ոք դեմ չէ: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Եվրոպայի բնակչության 70%-ը կողմ է սիրելիին համբուրելու մտքին,ինչը չես ասի Հյուսիսային Ամերիկայի Ասիայի բնակչության մասին: Գիտնականները հարցումներ են անցկացրել ողջ երկրագնդի տարածքում: Հարցումներին մասնակցել է 168 տարբեր մշակույթ ունեցող երկիր՝ Աֆրիկյան պետություններից մինչև Ամազոն ու Նոր Գվինեա:
Ուշագրավ է,որ Աֆրիկայի շատ երկրներում չկա համբույր ասվածը:Բնակչությունն իր վերաբերմունքը և զգացմունքները ցույց չի տալիս այս գործողությամբ: