Քիմ Քարդաշյանը առանց դիմահարդարման հայտնի ամսագրի շապիկին (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարդարել է Vogue նորաձևության հանդեսի նոր համարի շապիկը:
Այն առանձնահատուկ է նրանով, որ Քիմը հանդես է եկել առանց դիմահարդարման, այն դեպքում, երբ Քարդաշյանների ընտանիքը, ըստ աղբյուրի, հայտնի է իր «լուրջ դիմահարդարմամբ»:
Առանց դիմահարդարման հայտնի ամսագրի շապիկին հայտնվելու մասին լուրը տարածել է ինքը Քիմը` լուսանկար հրապարակելով: Քիմը նշել է, որ անհամբերությամբ սպասում է, որ մարդիկ տեսնեն իր նոր աշխատանքը: