Մուլտֆիլմերը երեխաներին գիրացնում են.գիտնականներ
Շատ մուլտֆիլմերում հանդիպում են հերոսներ, որոնք բավականին գեր են: Դա երեխաների մոտ առողջ մարդու կերպարի սխալ տպավորություն է ստեղծում,որը կարող է հանգեցնել սնվելու գործընթացի խանգարման և կիլոգրամների ավել կուտակումների: Այս մասին գրում է Medvesti.com-ը:
Երեխաները հեշտ են ընկալում յուրաքանչյուր ինֆորմացիա,որը տեսնում են:Հեռուստատեսությունը ինֆորմացիա ստանալու ամենատարածված և հասանելի միջոցներից մեկն է: Եթե սիրված հերոսը շատ է ուտում, ապա երեխան կարող է ընդօրինակել այդ պահվածքը: Սա ապացուցում են շատ հետազոտություններ:
Այն երեխաները,որոնք հետազոտության առաջին փուլում առողջ սննդի նկարներ էին տեսել,այդպիսի սնունդ էլ սկսեցին ուտել: Մյուսները ձգտում էին յուղոտ ուտելիքներ ճաշակել: