Տիմատին իր 1 տարեկան դստեր համար թանկարժեք մեքենա կգնի (լուսանկարներ)
Ռեփեր Տիմատիի և մոդել Ալյոնա Շիշկովայի դուստրը՝ Ալիսան, իր 1-ամյակը նշել է մարտին, սակայն ռեփերը պատրաստ է նվերներ անել դստերը ողջ տարվա ընթացքում: 1 տարեկան փոքրիկը հատուկ նվեր կստանա՝ թանկարժեք մեքենա: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Իր միկրոբլոգում ռեփերը հրապարակել է դստեր հետ լուսանկարը, որն այսպես է մակագրել. «Ալիսա Տիմուրովնան ընտրում է իր առաջին մեքենան»: Cosmo.ru-ն նշում է նաև, որ Տիմատին և Ալյոնա Շիշկովան բաժանումից հետո պահպանել են ընկերական հարաբերությունները և հանուն դստեր հաճախ են հանդիպում: