Անաստասիա Զավարատնյուկի դուստրը պատմել է չեչեն գործարարի որդու հետ սիրավեպի մասին ողջ ճշմարտությունը (լուսանկարներ)
«Իմ հիանալի դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավարատնյուկի դուստրը՝ Աննան, Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա իր սիրելիի՝ չեչեն գործարարի որդու՝ Մանսուրի հետ է, ում հետ հարաբերությունների մասին մամուլում տարբեր խոսակցություններ էին պտտվում: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Աննա որոշել է պատմել Մանսուրի հետ սիրավեպի մասին ողջ ճշմարտությունը: Նա հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ իրենք ծանոթացել են Լոնդոնում գիշերային ակումբներից մեկում: Աղջիկը նշել է, որ իրենք երբևէ միասին չեն այցելել որևէ գիշերային ակումբ:
Մանսուրը կրթություն է ստացել Լոնդոնում: Այժմ ապրում է Մեծ Բրիտանիայում՝ փորձելով իրեն բիզնեսում:
Մանսուրի հայրը՝ Բիսլան Աբդուլմուսլիմովը Լատվիայում հայտնի գործարար է, AB Holding-ի տնօրենը: Մանսուրը միլիարդատիրոջ 5 երեխաներից ամենամեծն է: Գործարարի կինը կրթությամբ բժշկուհի է: Մանսուրի պապը աշխատել է Գրոզնիում որպես տաքսիստ: Տղայի հայրը՝ Բիսլանը, ով նախկինում մարզիկ է եղել, 25 տարեկանում դարձել է գեներալ Ջոխար Դուդաևի վստահելի անձը, 28 տարեկանում՝ Ասլան Մասհադովի: Ինչպես հայտնում են լատվիական ԶԼՄ-ները՝ Չեչնիայից Աբդուլմուսլիմովը տեղափոխվել է գաղափարական նկատառումներից ելնելով. երբ ռազմական գործողություններին միացել և սկսել են ահաբեկչություններ կազմակերպել, Բիսլանը չի կարողացել ոչ հասկանալ դա, ոչ ընդունել:
Բիզնես նախագծերից բացի Աբդուլմուսլիմովը հայտնի է Լատիվայում հարազատների հետ սկանդալներով. 2012թ.-ին երկրից արտաքսվել են Տիմուր Ջամալդաևը (կնոջ եղբայրը) և Սերգեյ Նովոժիլովը (կնոջ քրոջ ամուսինը): Լատվիական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Ջամալդաևն ու Նովոժիլովը հանցագործ խմբավորման մասնակիցներ են համարվում և սպառնալիք ներկայացնում ազգային անվտանգության համար: