Ջոնի Դեփը հունական կղզի է գնել 4 մլն եվրոյով
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը 4,2 մլն եվրոյով ոչ մեծ կղզի է գնել Հունասատնում: Այս մասին հայտնում է հունական ANA-MPA գործակալությունը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Դեփը ձեռք է բերել Էգեյան ծովում գտնվող Ստրոջիլո անմարդաբնակ կղզին 0,2 քառ կմ տարածքով: Ամսվա վերջին դերասանը կմեկնի Հունաստան, որպեսզի ծանոթանա նոր ձեռքբերման հետ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Անջելինա Ջոլին և Բերդ Փիթը գնել են Իոնական ծովում գտնվող կղզիներից մեկը: