Պամելա Անդերսոնը ցանկանում է ընթրել Վլադիմիր Պուտինի հետ
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը պաշտոնապես խնդրանք է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կենդանիների իրավունքների և շրջակա միջավայրի խնդիրները քննարկելու համար: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Վերջերս նա նամակ էր հղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը, որում, մասնավորապես, ասվում է.
«Ես ունեմ ձայն միջազգային հանրությունում, և կցանկանայի օգտագործել այն՝ բոլոր կենդանի էակների համար այս աշխարհը լավագույն տեղը դարձնելու համար»: Իր ուղերձում Անդերսոնը գովում է Ռուսաստանին՝ կանադական արտադրանքը բոյկոտելու նախաձեռնության համար, որը ստացվում է ծովային կատուների որսի արդյունքում:
Դերասանուհին ընդգծում է նաև, որ ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահի հետ, ինչպես նաև էկոլոգիայի և բնական ռեսուրսների ռուս նախարար Սերգեյ Դոնսկիի հետ: