Դմիտրի Շեպելևը կիսվել է որդու դաստիարակության մասին պլաններով
Cosmo.ru-ն գրում է. Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, կիսվել է իր 2 տարեկան որդու՝ Պլատոնի դաստիարակության մասին պլաններով: Հայտնի է, որ 32-ամյա Շեպելևը պատրաստվում է վերադառնալ Մոսկվա աշնանը, իսկ որդուն պատրաստվում է տանել մանկապարտեզ: Մինչև ամռան վերջ Շեպելևը որդու հետ կմնա Բուլղարիայում Ֆիլիպ Կիրկորովի առանձնատանը:
Ժաննա Ֆրիսկեի և Դմիտրի Շեպելևի որդին դեռևս չգիտի, որ իր մայրիկը ողջ չէ: Cosmo.ru-ն նշում է նաև, որ հեռուստահաղորդավարի՝ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի հետ հարաբերությունները զգալիորեն վատթարացան երգչուհու մահվանից հետո: Երգչուհու հայրը կարծում է, որ իր դստեր մահվան մեջ հենց Շեպելևն է մեղավոր: