Instagram-ը արգելել է #curvy հաշթագով լուսանկարների որոնումները
Instagram-ի օգտագերերը հաղորդել են,որ չեն կարողանում #curvy(փամփլիկ,փարթամ) հաշթագով լուսանկարներ որոնել:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Դրա փոխարեն սոցիալական ցանցը առաջարկում է #curvygirl, #curvyfashion և #curvywomen (փամփլիկ աղջիկ,կին,նորաձևություն) հաշթագները օգտագործել:
«Մենք իսկապես արգելել ենք այդ հաշթագով լուսանկարների որոնումը,քանի որ բազում մերկ բնույթի լուսանկարներ էին հրապարակվել:»,- նշել է սոցիալական ցանցի ներկայացուցիչը: