Ադրբեջանում զինվորը մահացել է արևային հարվածից
Ադրբեջանի զինված ուժերի շարքային զինծառայողը մահացել է արևային հարվածից: Վերջինս մահացել է Նախիջևանի զորամասերից մեկում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը: Կայքի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին արևային հարվածից մահացել է շարքային Իման Իմանովը, որը զինվորական ծառայության է զորակոչվել 2014-ի հոկտեմբերին:
Նա 25 տարեկան էր և հանդիսանում էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ: