Շնորհավոր Ձեր տոնը, թող որ Դուք Ձեր կյանքի ընթացքում զգաք և′ սիրո, և′ գեղեցկության, և′ մայրության բերկրանքը

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից Ապրիլի 7-ը ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվել է 1995թ.-ին: Այս օրը փոխարինեց մարտի 8-ին, որը կանանց օրն էր համարվում դեռևս Խորհրդային Միության տարիներից: Ապրիլի 7-ը մայրության, սիրո և գեղեցկության տոն հռչակվեց այն պատճառով, որովհետև Մարտի 8-ը դիտվում էր որպես սոցիալիստական ու կոմունիստական տոն, իսկ անկախության տարիների սկզբին իշխանությունները ուշադրություն էին դարձնում նաև այն բաինի, որ տոներն էլ ինքնուրույն լինեին: Եվ այս ամենից կանայք շահեցին' Մարտի 8-ը պահպանվեց, իսկ մինչև Ապրիլի 7-ը չգրված օրենքով սահմանվեց կանանց միամսյակ:
Այսպիսով այսօր մայրության, գեղեցկության և սիրո տոնն է: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է որպես Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը:
Շնորհավո′ր Ձեր տոնը հարգարժան կանայք և իզուր չէ, որ Ձեր միամսյակը նշվում է հենց գարնան գալուստի հետ, որովեհտև Դուք զարթոնք եք գարնան նման, որովհետև Դուք ունակ եք սկիզբ տալու մեկ այլ կյանքի, որովհետև Դուք կոչված եք կյանքի հավերժությունը պահպանելու համար: Շնորհավոր Ձեր տոնը, թող որ Դուք Ձեր կյանքի ընթացքում զգաք և′ սիրո, և′ գեղեցկության, և’ մայրության բերկրանքը: