Ստամբուլահայ լրագրողը դատական հայց է ներկայացրել Անկարայի քաղաքապետի դեմ
Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը դատական հայց է ներկայացրել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի դեմ, ով «հայ» բառը որպես վիրավորանք էր ընդունել:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը՝ Հայկո Բաղդադի՝ Մելիհ Գյոքչեքի դեմ ներկայացված հայցում նշվում է, որ քաղաքապետի հայտարարությունը հայատյացություն է և վիրավորական է համարվում:
Նշենք, որ այս տարվա մարտին Հայկո Բաղդատն իր թվիթթերյան էջում գրել էր. «Մայրաքաղաքը հանձնվեց հային: Ցավակցում», որից հետո Անկարայի քաղաքապետը հայտարարություն էր տարածել, որում իրեն հայ համարելը վիրավորանք էր անվանել: