Օբաման և Պուտինը քննարկել են Իրանի հետ համաձայնագիրը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների արդյունքները: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Առաջնորդները բարձր գնահատականի են արժանացրել Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունները»,-հայտնել են Կրեմլում՝ ընդգծելով, որ հեռախոսազրույցը կայացել է Սպիտակ տան նախաձեռնությամբ:
Նախագահները նշել են նաև Իրանի հետ համաձայնագրի իրականացման շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցության շարունակման տրամադրվածությունը: Այս մասին հայտնել են Կրեմլում:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Պուտինին՝ Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում Մոսկվայի ներդրման համար: