Թուրքիայում հյուրանոցի աշխատողը բռնաբարել է տուրիստին
Թուրքիայի հյուրանոցներից մեկի աշխատակցին ձերբակալել են ռուս զբոսաշրջիկին բռնաբարելու կասկածանքով:
Դեպքը տեղի է ունեցել Անթալիայի մարզի «Չամյուվա» հյուրանոցներից մեկում: 21-ամյա Անաստասիայի խոսքերով` առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում իր համար է ներթափանցել հյուրանոցի աշխատակիցներից մեկը և օգտվելով իր անօգնական դրությունից` բռնաբարել է իրեն:
Վատ դրության մեջ հայտնված աղջիկը կատարվածի մասին հայտնել է հյուրանոցի ադմինիստրացիային և տեղի ոստիկանությանը: