Ժաննա Ֆրիսկեի ամուսինը սիրուհի ունի
Ժաննա Ֆրիսկեի ողբերգական մահից հետո նրա շուրջ պտտվող խոսակցությունները չեն հանդարտվում: Հերթական թոք շոուի ժամանակ Ժաննա Ֆրիսկեի հայրը հայտարարել է, որ դստեր վրա փորձարկումներ են արել, իսկ նրա ընկերուհիներից մեկը պատմել է, որ Դմիտրի Շեպելևը սիրուհի ունի:
Ինչպես նշել է Ժաննայի հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը, հենց Շեպելևն է եղել բժշկական փորձարկումների նախաձեռնողը: «Մեր բժիշկները հրաժարվեցին՝ Ժաննային անհույս ճանաչելով, և այդ ժամանակ Դիման գտավ այդ փորձարարական պատվաստանյութը»: Երգչուհու հայրը պատմել է նաև, որ Դմիտրին հազվադեպ էր այցելում կնոջը: «Մենք սկզբնապես որոշեցինք, որ բուժումը պետք է լինի մեկ մարդու ձեռքում, և մենք հավատացինք Դիմայի ընտրությանը»:
Այս ամենը հանգեցրեց նրան, որ մամուլում սկսեցին քննադատել Ֆրիսկեի հորն այն բանում, որ նա դստեր մահվան հաշվին փիառ է անում, սկսեցին քննադատել նաև Շեպելևին՝ կնոջ հանդեպ ցինիկ վերաբերմունքի համար: Եվ թոք շոուներից մեկում հայտնվեց ոմն ընկերուհի, ով հայտարարեց, որ Շեպելևը սիրուհի ունի:
Ինչպես հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հրավիրված փորձագետներն աստիճանաբար սկսեցին իրենց ագրեսիվ դրսևորել՝ վիրավորանքներ հասցնելով և մեղադրելով միմյանց: