Իսրայելը քննադատել է Իրանի հարցով համաձայնագիրը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն քննադատել է Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի ընդունումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Իրանի համար ուղի է բացվում դեպի միջուկային զենքը: Այդ մշակումը կանխելու համար նախատեսված մի շարք սահմանափակումներ չեղյալ հայտարարվեցին»,-ասել է Իսրայելի վարչապետը Երուսաղեմում Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից առաջ:
«Այդ համաձայնագիրը պատմական հսկայական սխալ է»,-հավելել է Նեթանյահուն:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Իրանը և «Վեցնյակ»-ի միջնորդները համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնագիրը ենթադրում է պատժամիջոցների վերադարձ պայմանական գործարքի խախտման դեպքում: