Դի Կապրիոն 15 մլն դոլար է նվիրաբերել բնապահպանական կազմակերպություններին
Հայտնի հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Լեոնարդո Դի Կապրիոն 15 մլն դոլար է նվիրաբերել բնապահպանական կազմակերպություններին՝ ներառյալ Աֆրիկայում վայրի բնության և Ամազոնի տրոպիկական անտառների պահպանմամբ զբաղվող կազմակերպություններին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Միջոցները ստացել են Amazon Watch, Save The Elephants, Tree People և World Wildlife Fund հիմադրամները:
«Մեր մոլորակի բնության ոչնչացումն այնքան արագ տեմպերով է տեղի ունենում, որ այն անհնար է անտեսել: Մենք պատասխանատու ենք ապագայի ստեղծման համար»,-նշել է դերասանը հատուկ հայտարարության մեջ:
1998թ.-ին Դի Կապրիոն ստեղծել է Leonardo DiCaprio Foundation սեփական հիմնադրամը, որի նպատակն է Երկիր մոլորակի Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանումը: