«ԻՊ»-ը մեղադրել է Թուրքիային մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ
Թուրքերեն լեզվով Darulhilafe.com կայքը, որը պատկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, սպառնալիքներ է տարածել Թուրքիայի հասցեին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Ահաբեկիչների հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայում փակել են իրենց կայքի հասանելիությունը՝ փորձելով սահմանափակել մամուլի ազատությունը: Հայտարարության վերջում ասվում է, որ «ԻՊ»-ի վրա Թուրքիայի ճնշման արդյունքում նրանք ստիպված կլինեն «Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացել»:
Նշենք, որ Թուրքաին հայտարարում է «ԻՊ»-ի դեմ համատեղ պայքարում մասնակցության մասին: Սակայն, մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում թուրքական, հայտնում է թուրքական տարածքից Սիրիայի հյուսիս ահաբեկիչների ներթափանցման մասին: