Ռիհաննան ոգևորել է խաղ ստեղծողներին
LifeStyleՆորաձևության մասին NSSMag ամերիկյան համացանցային ամսագիրը Ռիհաննայի «Bitch Better Have My Money» երգի մոտիվներով խաղ է թողարկել:
Խաղը իրենից ներկայացնում է հանրահայտ «Օձ» խաղի կրկնօրինակը, որտեղ խաղացողը պետք է գումար հավաքի: Բացի խաղի դասական ձևից, հնարավորություն կա նաև խաղալու երկու հոգով, այնտեղ մրցակիցները պայքարում են փողով լի պարկերի համար:
«Bitch Better Have My Money» երգի տեսահոլովակը YouTube-ում հայտնվել է այս տարվա հուլիսի 1-ին, երկու շաբաթվա ընթացքում հավաքել է մոտ 24 մլն դիտում: