Ինչ ունեցավ Քիմ Քարդաշյանը մեկ գիշերվա մեջ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գրեթե մեկ գիշերվա մեջ 3 մլն նոր հետևորդ է ձեռք բերել Instagram-ում:
Radar Online-ը անդրադարձել է այս «կասկածելի» և շատ արագ համալրմանը` անգամ Քիմ Քարդաշյանի համար:
Աղբյուրը հարց է բարձրացնում` արդյո՞ք հետևորդների նոր «բանակը» գնված է, թե՞ վաստակված: Իսկ ինչ դեր կարող է ունենալ այստեղ նախանձի գործոնը` սեփական մոդել քրոջ հանդեպ:
Հիշեցնենք, որ որ Քիմը Instagram-ում «գրոհի է անցել» այն բանից հետո, երբ իր քույրը` Քենդել Ջեները, ամենաշատ like-եր հավաքած լուսանկարի հերոսուհին էր դարձել: Ինրպես երևում է, մրցացությունն իրենն ասում է:
Ինչևէ, 34-ամյա Քիմը սոցցանցերում ասել է, որ արդեն 39 մլն հետևորդ ունի Instagram-ում և օդային համբույրով շնորհակալություն է հայտնել բոլորին: