Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են ավարտվել հուլիսի 14-ին. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հնարավոր է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտը այսօր՝ հուլիսի 14-ին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են ավարտվել երեքշաբթի օրը»,-հայտարարել է Զարիֆը:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին անհիմն էր անվանել Իրանի հարցով համաձայնագրի մասին հայտարարությունները: