Հայ գործարարը դատի է տվել Ցուկերբերգին
Մարկ Ցուկերբերգին դատի են տվել անշարժ գույքի առևտրական Միրչե Ոսկերիսյանին տված խոստումը չկատարելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Առևտրականը Մարկին զեղչված գներով 2,8 միլիոն դոլար արժողությամբ տուն էր վաճառել:
Ի պատասխան զեղչին՝ Մարկը պարտավորվել էր ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի բիզնեսմենը կարողանա նոր գնորդներ ձեռք բերել: Բիզնեսմեն Ոսկերիսյանի իրավաբանները նշում են, որ Մարկի պատճառով խափանվել են ուրիշ գնորդների հետ համագործակցությունները, ինչպես օրինակ՝ աֆրիկացի արքայազնի հետ պայմանավորվածությունը, որը պատրաստ էր վճարել 4,3 միլիոն դոլար: Իրենց հերթին, Մարկի պաշտպանները հետևել են բիզնեսմենին և կասկածում են աֆրիկացի արքայազն գնորդի գոյությանը: