Google-ի խելացի ժամացույցները կսովորեն հաղորդագրություններ փոխանակել
Google-ը նոր գործառույթներ կստեղծի Android Wear ժամացույցներով շփվելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Engadget-ին:
Խելացի ժամացույցների սեփականատերերը հաղորդագրություններով և ուսանկարներով փոխանակվելու հնարավորություն կունենան: Նաև կստեղծվի ժեստերով առաջնորդվող նոր ֆունկցիա:
Այժմ մեկ հպումով բացվում են հավելվածների և կարգավորումների ցանկերը: Խելացի ժամացույցների սեփականատերերը հնարավորություն կստանան նաև օգտվել Wi-Fi ծառայություններից: