50 Cent-ը սնանկ է ճանաչվել
Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը դատարան է դիմել պարտատերերից սնանկների պաշտպանության դիմումով: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Դատարանին ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ ամերիկացի ռեփերի պարտքերը տատանվում են 10-ից 50 միլիոն դոլարի սահմաններում: Հատկանշական է,որ 50 Cent-ը դատարան է դիմել մի քանի օր անց այն բանից հետո,երբ նրան պարտավորեցրել են փոխհատուցել մեկ այլ ռեփերի նախկին ընկերուհի Ռիկկա Ռոսսա Լիվինստոնին:
Այս ամենից ելնելով՝ կարելի է եզրակացնել,որ ռեփերը դիմել է դատարանին,որպեսզի խուսափի փոխհատուցումից:Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ նա հայտնվել էր Forbes-ի կազմած ամենահարուստ երաժիշտների հնգյակում: