Վիտամին C-ն փրկում է վաղաժամ մահից և անոթների հիվանդություններից.բժիշկներ
Կոպենհագենի համալսարանի գիտական աշխատողները 10 000 մարդու մասնակցությամբ հետազոտություն են ացնկացրել: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը: Բժիշկներն ապացուցել են, որ վիտամին C-ի մեծ քանակություն պարունակող սնունդների պարբերարար օգտագործումը ամրացնում է սիրտ-անոթային համակարգը և փրկում վաղաժամ մահից:
Քիչ քանակությամբ վիտամին C պարունակող մրգի ու բանջարեղենի օգտագործման դեպքում հիվանդանալու ռիսկը 15%-ով է մեծանում, վաղաժամ մահվան ռիսկը՝ 20%-ով: Վիտամին C-ի մեծ քանակությունը արյան մեջ կամավորների ինքնազգացողությունը լավացրել է: