Հին ժամանակներում շներին թաղում էին նույն կերպ, ինչպես մարդկանց
Մ.թ.ա. 6-րդ հազարամյակում շներին ընտանիքի անդամ էին համարում:Տերերը ոչ միայն նույն սնունդով էին կերակրում շներին,ինչ ուտում էին նրանք, այլև թաղում էին նույն գերեզմանատներում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հետազոտությունների առարկա են դարձրել չինական մշակույթում ընդունված թաղումները:Չինական մշակույթը լայնորեն տարածված է եղել Բայկալի հարավային ափամերձ շրջաններում նեոլիտի ժամանակաշրջանում, այսինքն՝ մ.թ.ա 6-րդ հազարամյակի վերջից 5-րդ հազարամյակի կեսերին: Գիտնականները պարզել են, որ արդեն այդ ժամանակաշրջանում մարդիկ իրենց շներին վերաբերվում էին ինչպես ընտանիքի անդամների: