Որոշ դեղամիջոցներ ազդում են մարդու պահվածքի վրա. գիտնականներ
Լոնդոնի համալսարանական քոլեջի և Օքսֆորդի համալսարանի գիտական խմբերը հետզոտություն են կատարել և ապացուցել՝ շատ հակասթրեսային դեղամիջոցներ մարդկանց դարձնում են անշահախնդիր, իսկ Պարկինսոնի հիվանդության բուժման համար նախատեսված դեղամիջոցները հանգեցնում են բնավորության եսասիրական գծերի առաջացմանը: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտության ընթացքում մարդկանց տարբեր տիպի հակասթրեսային դեղահաբեր են տվել, իսկ հետո նրանք պետք է սեփական գրպանից վճարեին, որպեսզի մյուս մարդկանց փրկեին սթրեսային իրավիճակի մեջ հայտնվելուց:Հակասթրեսային միջոցներ ընդունած մարդիկ ալտրուիզմի պատճառով 2 անգամ ավելի վճարեցին մյուսների փրկության համար: