Միջուկային գործարքի արդյունքը կախված է Իրանից
Իրանի միջուկային ծրագրի հարցով որոշումը կարող է ընդունվել ավելի արագ, եթե Թեհրանը դրա համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրին:
«Մի քանի պակաս տարրեր են մնացել Իրանի հետ համաձայնագրի համար: Այն կարող է անհաջողությամբ պսակվել, սակայն մենք մոտ ենք նպատակին»,-հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ անց է կացվում բանակցությունների վերջնական փուլը: