Անկիրթ լինելը սպանում է ոչ պակաս, քան ծխելը
Անորակ կրթությունը մարդուն սպանում է ոչ պակաս,քան ծխելը: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի գիտնականները իրենց վերջին հետազոտության ընթացքում: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը: Ավարտական քննությունների վատ գնահատականները մարդու կյանքը կարճացնում են 10 տարով:
«Եթե այս տեմպերով շարունակվի, ԱՄՆ-ի անկիրթ մարդկանց մահացության աստիճանը կտրուկ կբարձրանա»,- հետազոտությունների արդյունքները մեկնաբանել է Կոլորադո Պատրիկ Կրյուգերը՝Դենվերայի համալսարանի գիտական աշխատողը: