Երկրորդ տիպի շաքարային դիաբետը ազդում է ինտելեկտի վրա
Երկրորդ տիպի շաքարային դիաբետը անվանում են «գեր և ծույլ մարդկանց հիվանդություն»:Որպես կանոն, դիաբետը առաջանում է մարմնի ավել քաշի, ոչ ճիշտ սննդի և ցածր ֆիզիկական ակտիվության պատճառով: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Արյան մեջ շաքարի մեծ քանակը հանգեցնում է երիկամների և տեսողական օրգանների աշխատանքի վատթարացմանը: Նաև վնասվում է նյարդային համակարգը:
Հարվորդի բժշկական ինստիտուտի մասնագետները պարզել են՝ դիաբետը հանգեցնում է նաև հիշողության կորստի:Հետազոտվեղներին առաջարկել են լրացնել ինտելեկտուալ թեստ, որի միջոցով գնահատել են նրանց ինտելեկտը: Պարզվել է՝ շաքարային դիաբետ ունենալու դեպքում տեղեկությունը հիշելու գործընթացի ցուցանիշները 10%-ով ցածր են: