Սմարթֆոնները խանգարում են ուսանողներին սովորել.գիտնականներ
Ռայսի համալսարանի գիտնականները ուսանողներին մեկական սմարթֆոն են բաժանել: Ենթադրվում էր, որ հեռախոսները կօգտագործվեն ուսման նպատակով՝ ուսումնական տեղեկություն որոնելու,գրքեր և լեկցիաներ պահելու համար: Նույնիսկ ուսանողերը հետազոտության սկզբում վստահ էին դրանում: Սակայն, ակնկալիքները չարդարացվեցին. երիտասարդների մեծամասնությունը հեռախոսները օգտագործեցին որպես շփման և զվարճությունների միջոց: Այս մասին գրում է Medvesti.com-ը:
Հետազոտվողների ուսման միջին գնահատականը կտրուկ նվազել է: Շատ ուսանողերի սմարտֆոնները խանգարում էին սովորել: Եթե հետազոտության սկզբում ուսանողները կարծում էին՝ հեռախոսները կօգնեն սովորել և կրթություն ստանալ, ապա վերջում այսպիսի կարծիք ունեցողները շատ քիչ էին: Ուսանողներն այն օգտագործեցին հիմնականում շփվելու և զվարճանալու համար: