Շոկոլադի համաշխարհային օր. աստղեր-քաղցրակերներ
Բոլորիս մոտ ընդունված է մտածել, որ աստղերն իրենց տանջում են տարբեր տեսակի դաժան դիետաներով, չեն ուտում այն,ինչ ցանկանում են և սնվում են միայն ու միայն առողջ սնունդով: Իրականում դա այդպես չէ. իրենց «մեղքերը» աստղերը մեկ անգամ չէ, որ խոստովանել են: Նրանցից շատերի թուլությունը շոկոլադն է:
Շոկոլադի համաշխարհային օրվան առթիվ Spletnik.ru-ն ներկայացնում է քաղցրակեր-աստղերին:
Շոկոլադի հանդեպ անտարբեր չէ Ջենիֆեր Լոպեսը: Նա ժամանակ առ ժամանակ հրապարակում է քաղցրավենիքի լուսանկարներ,հարցնում երկրպագուների կարծիքը, իսկ հետո կիսվում իր տպավորություններով:
Ջիմ Քերին չի վախենում ռիսկի գնալ:53-ամյա դերասանը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ տարվա կեսին նա իր գրաֆիկում առանձնացնում է մի օր, երբ ողջ օրը միայն շոկոլադ է ուտում:
«Այդ օրը ես ուտում եմ ավելի շատ շոկոլադ,քան սպառել է ողջ մարդկությունը պատմության ընթացքում:»,- կիսվել է Ջիմ Քերին:
Ավելի քիչ չէ սիրում շոկոլադ մոդել Ադրիանա Լիման: Խիստ դիետաներից հետո մոդելն իրեն չի արգելում ուտել համեղ քաղցրավենիք:
«Սովորաբար ես ուտում եմ առողջ սնունդ: Ես մայր եմ և պարտավոր եմ օրինակ լինել երեխաներիս համար: Սակայն,գիտեք,երբեմն նորմալ է ուտել ինչ-որ վնասակար բան: Ցուցադրությունից հետո ես կարող եմ ուտել բուրգեր և շոկոլադապատ տորթի մի կտոր»,- կիսվել է մոդելը: