Գիտնականները պարզել են, որ ծխելը կարող է շիզոֆրենիա առաջացնել
Ծխելը ազդում է ոչ միայն մարմնին, այլև հոգեկան առողջությանը: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը: Բացի նիկոտինից կախվածություն ձեռք բերելուց, ծխելը կարող է շիզոֆրենիայի պատճառ դառնալ: Այսպիսի եզրակացության են հանգել Լոնդոնի արքայական քոլեջի գիտնականները:
Ծխախոտի բաղադրության մեջ մտնում են քիմիական մի շարք միացություններ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա: Հետազոտությանը մասնակցել է 287 000 մարդ և 15 000 ծխող: Գիտնականները պարզել են՝ ծխողների շրջանում շիզոֆրենիայի ռիսկը 3 անգամ ավելի մեծ է: