Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է
Քաղցրի սիրահարները այսօր՝ հուլիսի 11-ին, նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Ինչպես հայտնում է Calend.ru-ն՝ շոկոլադի օրը նշելու միտքը հղացել է ֆրանսիացիների մոտ 1995թ.-ին:
Կա կարծիք, որ առաջին անգամ շոկոլադ պատրաստել են ացտեկները: Նրանք այն անվանել են «աստվածների ուտեստ»: Իսպանացի նվաճողներն այն առաջին անգամ հասցրեցին Եվրոպա և կնքեցին քաղցրավենիքը «սև ոսկի» անվամբ: Այն ուտում էին ֆիզիկական ուժերն ու դիմադրողականությունն ամրացնելու համար:
Միայն 20-րդ դարի սկզբին շոկոլադի արտադրության հայտնվելուց հետո քաղցրավենիքը կարող էին համտեսել նաև հասարակ մարդիկ, ովքեր կապ չունեին արիստոկրատների հետ: