Դավութօղլուի կինը միացել է Հայոց ցեղասպանության հարցով քննարկմանը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կինը՝ Սարեն, հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ն՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշումը:
Խոսելով ներքին և արտաքին քաղաքականության մասին, որը վարում է իր ամուսինը, Սարե Դավութօղլուն նշել է, որ կան թեմաներ, որոնք երկրի քաղաքական ուժերը պետք է դիտարկեն ազգային շահերի տեսակետից և վեր դասեն կուսակցական շահերից:
Այդ համատեքստում Սարե Դավութօղլուն հիշեցրել է ամուսնու հայտարարությունները Ցեղասպանության հետ կապված. «Արդյունքում այս կառավարությունը ձգտում էր արդարացի մոտեցում ցուցաբերել: Պարոն Ահմեդը ասել է նաև, որ արտասահմանի հայերը նաև թուրքական սփյուռքն են: Սակայն ցավալի է, որ նման մոտեցումները հաղթաթուղթ դարձան Թուրքիայի բարեկեցությունը չցանկացողների համար: Կան կարծրատիպեր»,-հայտարարել է նա: