Մահացել է դերասան Օմար Շարիֆը
88 տարեկան հասակում մահացել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը: Այս մասին հայտնում է AlArabiya-ն։
Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսում Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա էր, սակայն փոխել է անունը և կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆատեն Համմանի հետ։ Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը լիբիացի գաղթական էր, իսկ մայրը Կլարա Շալհուբը լիբանա-պաղեստինյան ծագումով եգիպտուհի էր։ Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիայի քոլեջը, իսկ հետո Կահիրեի համալսարանը ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում։
Դերասանի կարիերան սկսել է 1983 թվականից խաղալով եգիպտական ֆիլմերում։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր (դերերում Պիտեր Օ'Թուլ, Ալեք Գինես) , որտեղ նա խաղալով շերիֆ Ալիի դերը ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում։ Դրանից հետո խաղացել է Հոլիվուդյան շատ ֆիլմերում, նրա մյուս ամենահայտնի դերերն են
Ջոն Կոլորադո - «Մակենայի ոսկին», ռեժիսոր Ջեյ Լի Թոմպսոն, դերերում Գրեգորի Պեկ, Էլի Ուոլլակ, Լի Ջեյ Կոբբ
Յուրի Ժիվագո - «Դոկտոր Ժիվագո», ռեժիսոր Դևիդ Լին, դերերում Ռոդ Սթայգեր, Ջերալդինա Չապլին, Ռալֆ Ռիչարդսոն
Նիկի Առնշտայն - «Ծիծաղելի աղջիկը», ռեժիսոր Ուիլյամ Ուայլեր, դերերում Բարբաբարա Սթրեյզենդ
Սոհամ - «Հռոմեական կայսրության անկումը», ռեժիսոր Էնթոնի Մեն, դերերում Սոֆի Լորեն, Քրիստոֆեր Պլամմեր, Ալեք Գինես, Ջեյմս Մեյսոն,
Նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը իրենց երկիր։
Ստացել 3 Ոսկե Գլոբուսկինոմրցանակ։
Հայոց ցեղասպանության մասին պատմող Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելու համար (1991թ.) Օմար Շարիֆին արգելել էին մուտք գործել Թուրքիա։