Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը մազերը երկնագույն է ներկել (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 17-ամյա Քայլի Ջենները, որոշել է հերթական անգամ փոխել իր ոճը և մազերը երկնագույն ներկել: Այս մասին հայտնում է 7days.ru-ն: Նոր ոճով լուսանկարները նա հրապարակել է իր միկրոբլոգում:
Մեկ տարի առաջ նա կրկին իր վարսերը բաց երկնագույն էր դարձրել: Մեծ Քարդաշյանը դրանից զայրացել էր: Քիմի խոսքերով՝ Քայլին այդ քայլով ցանկացել է խափանել իր և Քանյե Ուեստի հարսանիքը: Սակայն ավելի ուշ ռեալիթի շոուի աստղը խոստովանել էր, որ ինքը ևս կհամաձայնի կրկնել քրոջ քայլը: