Թուրքիայում 21 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետության» հետ համագործակցելու կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը ստւգումների մի ամբողջ շարք է անցկացրել երկրի տարածքում՝կալանավորելով 21 մարդու: Նրանց մեծամասնությունը բերման են ենթարկվել «Իսլամական պետության» հետ համագործակցելու կասկածանքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Պարզվել է՝ կալանավորվածներից 3-ը արտասահմանցի են: Թուրքիայի կառավարությունը կարծում է՝ նրանք ծրագրել էին գնալ Սիրիա,որպեսզի կռվեն ահաբեկիչների շարքերում: ՆԱՏՕ-ի ճնշմամբ Թուրքիան ուժեղացրել է արտասահմանցիների նկատմամբ իր վերահսկողությունը, քանի որ նրանք կարող են փորձել գնալ հարևան Սիրիա և միանալ լ «Իսլամական պետությանը»: