Գարիկ Մարտիրոսյանի կինը կիսվել է ամուսնու հետ ծանոթության առեղծվածային պատմությունով (լուսանկարներ)
Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքին շատերն են օրինակելի ընտանիք համարում: Նրանք արդեն 18 տարի միասին են, դաստիարակում են իրենց երեխաներին և ապագայի համար մեծ պլաններ կառուցում:
Իրենց ծանոթության մասին պատմությունով, որը տեղի է ունեցել 1997թ.-ի հունվարին Սոչիում ՈՒՀԱ (КВН) փառատոնի ժամանակ, կիսվել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննան:
«7 Days»-ի հարցազրույցում Ժաննան պատմել է, որ նախքան ծանոթությունը տեսել է Գարիկին երազում: «Դա առեղծվածային պատմություն է. իմ մայրը նույնպես հորս տեսել է երազում: Մի անգամ երազիս մի տղայի տեսա: Մենք քայլում էինք նրա հետ Սոչիի ծովափով: Երբ արթնացա, մտածեցի, թե ինչ տարօրինակ երազ է, ես նրան չէի ճանաչում: Եվ ես հիշեցի երազի բոլոր մանրամասները: Հետո երբ տեսա Գարիկին, նա հենց նույն հագուստով էր, ինչպես և երազում: Ես շոկի մեջ էի, չէի հավատում, որ նման բան կարող էր պատահել: Մենք ծանոթացանք, և մի քանի օր անց նա ինձ հրավիրեց քայլելու քաղաքով: Երազի մասին ոչինչ չասացի Գարիկին»,-պատմել է Ժաննան: