Հարցում. շատ բժիշկներ, հիվանդ լինելով հանդերձ, աշխատանքի են գնում
Բժիշկների 95%-ը խոստովանում է՝ երբ աշխատանքի են գնում՝ հիվանդ լինելով հանդերձ, իրենց հիվանդներին վտանգում են: Այս մասին գրում է Medvesti.com-ը: Չնայած այս փաստին՝ 80%-ից ավելին այդպես վարվել են տարվա մեջ առնվազն մեկ անգամ: Հիմնական պատճառը փոխարինող չունենալն է և գործընկեր-բժիշկներին անհանգստություն չպատճառելն է;
Որոշ բժիշկներ այնքան են անհանգստանում իրենց հիվանդների պահով, որ համաձայնում են աշխատել ցանկացած պարագայում:Գիտնականները չեն ընդունում այս մոտեցումը,քանի որ մի շարք հիվանդություններ փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով:Ավելի լավ է մեկ օր հանգստանալ, քան բարդացնել և՛ իրենց,և՛ հիվանդների վիճակը: