Գիտնականները կարծում են, որ միգրենը և սիրտ-անոթային հիվանդությունները կապված են իրար հետ
Բրոադի ինստիտուտի գիտնականները, ուսումնասիրելով մարդու գեները, միգրենի և սիրտ-անոթային հիվանդությունների մասին հետազոտական վերլուծություններ են կատարել: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Առաջին հետազոտության շրջանակներում գիտնականները ուսումնասիրել են 20 000 միգրենով հիվանդ և 55 000 առողջ մարդու: Երկրորդ ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են սիրտ-անոթային հիվանդություն ունեցող 21 000 և 63 000 առողջ մարդ:Գիտնականները սիրտ-անոթային հիվանդությունների և միգրենի մեջ սերտ կապեր են գտել: Այդ դեպքում հարց է առաջանում,թե ինչու միգրեն ունեցող մարդիկ,միևնույնն է,խնդիրներ են ունենում սիրտ-անոթային համակարգի հետ, և այս դեպքում՝ ավելի հաճախ: Հնարավոր է՝ այս հարցը գիտնականների հաջորդ ուսումնասիրությունների առարկան դառնա: