Տեսնես ո՞ր քաղքենին է ընդունում, որ ինքը քաղքենի է
Տեսնես ո՞ր քաղքենին է ընդունում, որ ինքը քաղքենի է
Այսօր լիքը բիզնեսներ ծաղկում են, որովհետև մտավոր թերզարգացած քաղքենիների պակաս մենք չունենք: Առաջ ջղայնանում էի, բայց հիմա կայֆ եմ բռնում քաղքենի մասսայի հետ շփվելիս: Արա սրանք ինչ լավն են)))) ու քանի սրանք կան, մեր սուԹի լիքը բիզնեսներ հավերժ ծաղկելու են:
Ինձ բացում է, որ սրանք 5000 դրամանոց վարսահարդարման համար 30000 են վճարում, որ շրջապատի մոտ գլուխ գովեն:
Ինձ տանում է, որ սրանք 5000 դրամանոց զգեստի համար վճարում են 80000 հազար ինչ-որ փնթի բայց ներաձևության տուն ունեցող հայ ֆեյշն գիգանտի, որը առավոտ բանգլադեշի յառմռկից արագի մեջ մի ռաբիս շոր է գնում ու մի քանի ժամ հետո, քսանապատիկ թանկ դայաղ անում էս մեր քաղքենուն:
Ինձ ցխում է, որ սրանք բրենդվի օծանելիքի համար վճարում են 100000 դրամ իրականում Դուբայից ներմուծված 2000 դրամանոց հոտավետ ջրի համար:
Էս տգետները իրականում չգիտեն, որ Հայաստանում գործող բրենդների 98-99.9 % ը մեր մոտ իրենց հոր գներով սպառում է բացառապես պատենդ ապրանք: Սրանք կուրսի էլ չեն, որ, եթե տեղի քոփիփաստի Արքան իր ֆալշ զիբիլը մատուցում է օրիգինալից երկու անգան էժան գնով, ապա քաղքենիներին սպասարկող հեղինակավոր բրենդների ներկայացուցիչները չինական ու կուստառնի ցեխերում արտադրված զիբիլը վաճառում են իրական ինքնարժեքից 100 անգամ թանկ գներով:
Չեմ էլ խորանում, երբ սրանք երրորդ դասարանցի երեխային 30-50000 դրամով պարապելու են տալիս կրկնուսույցի մոտ, կամ ասենք 500 $-ի փոխարեն 3000 $ են ծախսում ամառային հանգիստը ծովափնյա հյուրանոցում անցկացնելու համար:
Մի խոսքով էս մեր խելոքների վրա է հիմնված մի ողջ բիզնես-շղթա, ու քանի սրանք կան` համ
Հայոց մեգաֆեյշն բուդկեքը, համ վարսահարդարման ինստիտուտները, համ էլ մեր հող ու ջրում արտադրվող անարատ սուրճի պլանտացիաների ու ջինսի ծառերի այգիների գործը հա էլ պիտի բարգավաճի:
Գարիկ Պետրոսյան. Ֆեյսբուք